Իտալիայի փոխչեմպիոն «Միլանը» հայտարարեց պորտուգալացի մասնագետ Սերժիու Կոնսեյսաուի նշանակման մասին:
50-ամյա մասնագետի պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի հուլիսի 1-ը:
Կոնսեյսաուն նախորդ 7 տարիներին գլխավորել է պորտուգալական «Պորտուն», որտեղից հեռացել է ամռանը:
Ա սերիայի 18 տուրից հետո «Միլանը» 27 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 8-րդ տեղը:
Հիշեցնենք, որ ժամեր առաջ «Միլանի» գլխավոր մարզչի պաշտոնից հեռացվել էր պորտուգալացի մասնագետ Պաուլու Ֆոնսեկան: