Իտալիայի առաջնության 26-րդ տուրում գործող չեմպիոն «Միլանը» 1-1 հաշվով ավարտեց «Սալերնիտանայի» հետ տնային հանդիպումը:
Ա Սերիայում վերջին 28 տարում առաջին անգամ «Միլանի» մեկնարկային կազմում չէր հայտավորվել իտալացի ֆուտբոլիստ:
Առաջին խաղակեսի վերջնամասում հաշիվը բացեց միլանյան գրանդի ֆրանսիացի ռմբարկու Օլիվյե Ժիրուն: 61-րդ րոպեին հյուրերի պատասխան գոլը խփեց սենեգալցի հարձակվող Բուլայե Դիան:
26 խաղից հետո «Միլանը» 48 միավորով չորրորդն է և 20 միավոր զիջում է առաջատար «Նապոլիին»: «Սալերնիտանան» 26 միավորով 16-րդ տեղում է:
Իտալիայի առաջնություն, 26-րդ տուր
«Միլան» - «Սալերնիտանա»՝ 1-1
Օլիվյե Ժիրու, 45+1 - Բուլայե Դիա, 61