Իտալիայի առաջնության 30-րդ տուրում «Բոլոնիան» 1-1 հաշվով ավարտեց գործող չեմպիոն «Միլանի» հետ տնային հանդիպումը:
Գոլերը գրանցվեցին առաջին խաղակեսում: Առաջին րոպեին հաշիվը բացեց «Բոլոնիայի» իտալացի հարձակվող Նիկոլա Սանսոնեն: 40-րդ րոպեին հավասարակշռությունը վերականգնեց հյուրերի իտալացի կիսապաշտպան Տոմազո Պոբեգան:
30 խաղից հետո «Միլանը» 53 միավորով չորրորդն է, «Բոլոնիան» ունի 44 միավոր ու 8-րդ տեղում է:
Իտալիայի առաջնություն, 30-րդ տուր
«Բոլոնիա» - «Միլան»՝ 1-1 (տեսանյութ)
Նիկոլա Սանսոնե, 1 - Տոմազո Պոբեգա, 40