Իտալիայի առաջնության 12-րդ տուրում «Լեչեն» տանը ոչ-ոքի խաղաց «Միլանի» հետ:
Առաջին կեսում Ստեֆանո Պիոլի սաները ունեին 2 գոլի առավելություն, սակայն 2-րդում տանտերերը 4 րոպեում հավասարեցրին հաշիվը. Աչքի ընկան Նիկոլա Սանսոնեն և Լամեկ Բանդան:
«Միլանը» Սերիա Ա-ի վերջին 4 խաղում հաղթանակ չի տոնել. 2 պարտություն, 2 ոչ-ոքի: «Ռոսոներիները» մրցաշարային աղյուսակում 23 միավորով 3-րդ հորիզոնականում են, «Լեչեն» 14 միավորով 14-րդն է:
Սերիա Ա, 12-րդ տուր
«Լեչե» – «Միլան»՝ 2-2 (տեսանյութ)
Նիկոլա Սանսոնե, 66, Լամեկ Բանդա, 70 – Օլիվյե Ժիրու, 28, Տիջանի Տեյնդերս, 35