Logo

«Միլանը» խաղավերջում 3 միավոր կորզեց (տեսանյութ)

01:42 / 06.11.2022ՍՊՈՐՏ
null

Իտալիայի առաջնության 13-րդ տուրում գործող չեմպիոն «Միլանը» սեփական խաղադաշտում ընդունեց «Սպեցիային» ու հաղթեց 2-1 հաշվով:

Խաղի հաշիվը 21-րդ րոպեին բացեց միլանցիների ֆրանսիացի պաշտպան Տեո Էրնանդեսը, որի գոլին հյուրերը երկրորդ խաղակեսի սկզբնամասում պատասխանեցին «Միլանի» լեգենդար ավագ Պաոլո Մալդինիի որդու՝ իտալացի հարձակվող Դանիել Մալդինի գոլով։

Խաղի վերջնամասում դաշտի տերերի հաղթական գոլը խփեց փոխարինման մտած Օլիվյե Ժիրուն։ «Միլանի» ֆրանսիացի հարձակվողը գոլը տոնելիս մարզաշապիկը հանելու համար երկրորդ դեղին քարտը ստացավ ու հեռացվեց խաղադաշտից:

«Միլանը» 29 միավորով բարձրացավ երկրորդ տեղ և 6 միավոր է զիջում առաջատար «Նապոլիին»։ «Սպեցիան» 9 միավորով 17-րդն է:

Իտալիայի առաջնություն, 13-րդ տուր

«Միլան» - «Սպեցիա»՝ 2-1

Տեո Էրնանդես, 21, Օլիվյե Ժիրու, 89 - Դանիել Մալդինի, 59

Հեռացում՝ Օլիվյե Ժիրու, 90 («Միլան»)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ