Իտալական «Միլանը» հայտարարել է գերմանացի պաշտպան Դավիդ Օդոգուի և Ֆրանսիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ադրիեն Ռաբիոյի տրանսֆերների մասին:
19-ամյա Օդոգուի տրանսֆերային իրավունքը «Միլանը» 10 միլիոն եվրոյով ձեռք է բերել գերմանական «Վոլֆսբուրգից», կողմերը ստորագրել են 4 տարվա պայմանագիր:
30-ամյա Ռաբիոյի տրանսֆերային իրավունքը ֆրանսիական «Մարսելը» վաճառել է 9 միլիոնով: Ստորագրվել է երեք տարվա պայմանագիր:


