Իտալական «Միլանը» պաշտոնապես հայտարարել է հոլանդացի կիսապաշտպան Տիջանի Ռեյնդերսի տեղափոխության մասին:
24-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար հոլանդական «ԱԶ Ալկմարը» ստացել է 19 միլիոն եվրո: Ռեյնդերսի պայմանագիրը նախատեսված է մինչև 2028 թվականի հունիսի 30-ը:
Կիսապաշտպանը «Միլանում» կխաղա «14» համարի մարզաշապիկով:


