Ֆրանսիական «Լիլի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան հաջող բանակցություններ է վարել իտալական «Միլանի» ներկայացուցիչների հետ, հայտնում է հանրահայտ լրագրող Նիկոլո Սկիրան:
51-ամյա մասնագետը 2 տարով նախատեսված պայմանագիր է համաձայնեցրել և կստանա տարեկան 3.5 միլիոն եվրո աշխատավարձ: Այլ մանրամասներ առայժմ հայտնի չեն:
Հիշեցնենք, որ Ֆոնսեկայի գործող պայմանագիրը ֆրանսիական ակումբի հետ ավարտվելու է հունիսին, կողմերն էլ որոշել էին չշարունակել համագործակցությունը:
«Լիլը» Ֆրանսիայի ավարտված առաջնությունում վաստակել էր 59 միավոր և գրավել էր 4-րդ տեղը: