Logo

«Միլանը» հակառեկորդ է սահմանել

11:50 / 25.12.2023Ֆուտբոլ
null

Իտալական «Միլանը» 2023 թվականին 64 գոլ է բաց թողել բոլոր մրցաշարերում և սահմանել ակումբային հակառեկորդ։

Opta-ի համաձայն՝ դա օրացուցային տարում միլանյան ակումբի վատագույն ցուցանիշն է 1929/30 մրցաշրջանից հետո (երբ ստեղծվել է Ա Սերիան)։

Իտալիայի Ա Սերիայի տարեվերջյան տուրում Ստեֆանո Պիոլիի թիմը դեկտեմբերի 30-ին կմրցի «Սասուոլոյի» հետ։ 17-րդ տուրից հետո «Միլանը» 33 միավորով երրորդ տեղում է։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ