Իտալիայի առաջնության 10-րդ տուրում գործող չեմպիոն «Միլանն» արտագնա խաղում 2-1 հաշվով հաղթեց «Վերոնային»:
Հանդիպման հաշիվը 10-րդ րոպեին բացվեց «Վերոնայի» պորտուգալացի պաշտպան Միգել Վելոսոյի ինքնագոլի արդյունքում, սակայն քիչ անց տանտերերը հավասարեցրին հաշիվը գերմանացի պաշտպան Կորայ Գյունտերի գոլի շնորհիվ: Այնուամենայնիվ, երկրորդ խաղակեսում իտալացի կիսապաշտպան Սանդրո Տոնալին խփեց միլանյան թիմի հաղթական գոլը:
«Միլանը» 23 միավորով երրորդն է, իսկ «Վերոնան» 5 միավորով 18-րդ տեղում է:
Իտալիայի առաջնություն, 10-րդ տուր
«Վերոնա» - «Միլան»՝ 1-2 (տեսանյութ)
Կորայ Գյունտեր, 19 - Միգել Վելոսո, 9 (ինքնագոլ), Սանդրո Տոնալի, 81