Logo

«Միլանը» հաղթեց և մոտեցավ «Յուվենտուսին»

17:55 / 07.01.2024Ֆուտբոլ
null

Իտալիայի առաջնության 19-րդ տուրում «Միլանը» 3:0 հաշվով արտագնա հաղթանակի հասավ «Էմպոլիի» նկատմամբ:

11-րդ րոպեին Ռաֆայել Լեաուի անհատական անցումից ու փոխանցումից հետո հաշիվը բացեց Ռուբեն Լոֆտուս-Չիկը: 20 րոպե անց Օլիվյե Ժիրուն անվրեպ իրացրեց 11-մետրանոց հարվածը:

Խաղավերջում Կրիստիան Պուլիշիչը երկար տարածություն անցավ գնդակով և հարվածային դիրք դուրս բերեց Չակա Տրաորեին, որը հաշիվը դարձրեց 3:0: 19-ամյա իվուարցին «Միլանի» կազմում անցկացրած 4 խաղում 2 գոլ է խփել:

Ստեֆանո Պիոլիի թիմը վաստակեց 39 միավոր և ընդամենը 4-ով է հետ մնում երկրորդ տեղը զբաղեցնող «Յուվենտուսից»: «Էմպոլին» 13 միավորով վերջին տեղում է:  

Ա սերիա, 19-րդ տուր
«Էմպոլի» - «Միլան»՝ 0:3

Ռուբեն Լոֆտուս-Չիկ, 11, Օլիվյե Ժիրու, 11, Չակա Տրաորե, 88

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ