Իտալիայի Ա սերիայի 12-րդ տուրում փոխչեմպիոն «Միլանը» հյուրընկալվելիս 3-3 հաշիվը գրանցեց «Կալյարիի» հետ:
Հյուրերից դուբլ գրանցեց պորտուգալացի վինգեր Ռաֆայել Լեաուն, մեկ գոլ էլ խփեց անգլիացի հարձակվող Թեմի Աբրահամը: Պաուլու Ֆոնսեկայի թիմը հաղթանակը բաց թողեց 89-րդ րոպեին:
«Միլանը» 18 միավորով 7-րդն է, «Կալյարին»` 10 միավորով 16-րդը:
Իտալիայի Ա սերիա, 12-րդ տուր
«Կալյարի» - «Միլան»` 3-3
Նադիր Զորտեա, 2, Գաբրիելե Զապա, 53, 89 - Ռաֆաայել Լեաու, 15, 40, Թեմի Աբրահամ, 69