Ֆուտբոլի Իտալիայի առաջնության 22-րդ տուրում «Միլանը» ոչ-ոքի ավարտեց «Բոլոնիայի» դեմ տնային հանդիպումը՝ 2-2:
Հյուրերի՝ 29-րդ րոպեին խփած գոլին տանտերերը պատասխանեցին Ռուբեն Լոֆտուս-Չիկի դուբլով:
Մրցավարի ավելացրած ժամանակի 2-րդ րոպեին իր թիմին պարտությունից փրկեց Ռիկարդո Օրսոլինին՝ հստակ իրացնելով 11-մետրանոցը:
Այս խաղից հետո Ստեֆանո Պիոլիի թիմը 46 միավորով եզրափակում է լավագույն եռյակը: «Բոլոնիան» 33 միավորով 7-րդն է:
Ա Սերիա, 22-րդ տուր
«Միլան» - «Բոլոնիա»՝ 2-2
Ռուբեն Լոֆտուս-Չիկ, 45, 83 - Ջոշուա Զիրկզե, 29, Ռիկարդո Օրսոլինի, 90+2
Վրիպում 11-մետրանոցից` Օլիվյե Ժիրու, 42, Թեո Էրնանդես, 74 (երկուսն էլ` «Միլան»)