Logo

«Միլանը» գոլառատ խաղում հաղթեց «Ինտերին», Մխիթարյանը մասնակցեց երկրորդ կեսին (տեսանյութ)

Հեղինակ
Վարդան Ղազարյան
21:55 / 03.09.2022Մերոնք դրսում
null

Իտալիայի Ա Սերիայի 5-րդ տուրում կայացավ միլանյան դերբին։ Գործող չեմպիոն «Միլանն» ընդունեց «Ինտերին» հաղթեց 3-2 հաշվով։

Հաշվի մեջ առաջինն առաջ անցան «Ներաձուրիները»։ 21-րդ րոպեին աչքի ընկավ խորվաթ կիսապաշտպան Մարսելո Բրոզովիչը, որի գոլին 7 րոպե անց պատասխանեց «Ռոսոներիների» պորտուգալացի հարձակվող Ռաֆայել Լեաուն, և թիմերն ընդմիջման գնացին 1-1 հաշվի պայմաններում։

Երկրորդ խաղակեսում «Միլանը» մեծացրեց ճնշումն ու ևս երկու գոլ խփեց։ Իր հաշվին դուբլ գրանցեց Ռաֆայել Լեաուն, մեկ գոլ էլ խփեց ֆրանսիացի հարձակվող Օլիվիե Ժիրուն։

Կարճ ժամանակ անց բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոն կրճատեց հաշվի տարբերությունը, սակայն հյուրերին չհաջողվեց անել ավելին։

Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ վերադարձավ վնասվածքից հետո։ 63-րդ րոպեին նա փոխարինեց իտալացի կիսապաշտպան Նիկոլո Բարելային։ Մխիթարյանը վնասվածքի պատճառով բաց էր թողել «Ինտերիի» նախորդ 3 խաղերը։

«Միլանի» համար այս հաղթանակը 79-րդ էր սկզբունքային դերբիում, իսկ «Ինտերը» 85 հաղթանակ ունի։ Թիմերը 69 անգամ ոչ-ոքի են խաղացել։

«Միլանը» 5 տուրերից հետո 11 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ «Ինտերը» 9 միավորով 5-րդն է։

Հաջորդ տուրում «Միլանը» կմրցի «Սամպդորիայի», իսկ «Ինտերը»՝ «Տորինոյի» հետ։

Իտալիայի առաջնություն, 5-րդ տուր

«Միլան» - «Ինտեր»՝ 3-2

Ռաֆայել Լեաու, 28, 60, Ժիրու, 54 - Մարսելո Բրոզովիչ, 21, Էդին Ջեկո, 67

ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա