«Միլանը» և «Ինտերը» պաշտոնապես հայտարարել են «Սան Սիրոն» և շրջակա տարածքը գնելու մասին:
Երկու գրանդերը պայմանագիր են կնքել Միլանի քաղաքապետարանի հետ ու վճարել 197 միլիոն եվրո: Առաջիկայում ստադիոնը կքանդվի ու կկառուցվի նորը:
«Նոր ստադիոնը կհամապատասխանի միջազգային ամենաբարձր չափանիշներին: Սա նոր էջ է Միլան քաղաքի ու երկու ակումբների համար: Նոր ստադիոնը կդառնա Միլանի ճարտարապետական խորհրդանիշներից մեկը»,- ասված է հաղորդագրությունում:


