Իտալիայի Ա Սերիայի 31-րդ տուրում «Միլանը» «Սան Սիրո» ստադիոնում ոչ-ոքի (2-2) գրանցեց «Ֆիորենտինայի» դեմ խաղում։
Հյուրերը 10-րդ րոպեի դրությամբ հաղթում էին 2-0 հաշվով, սակայն «Ռոսոներին» քամբեք արեց Թեմի Աբրահամի ու Լուկա Յովիչի գոլերի շնորհիվ։
«Վիոլան» 52 միավորով 8-րդն է, «Միլանը»` 48 միավորով 9-րդը։
Իտալիայի Ա Սերիա, 31-րդ տուր
«Միլան» - «Ֆիորենտինա»` 2-2
Թեմի Աբրահամ, 23, Լուկա Յովիչ, 64 - Մալիկ Թիաու, 7 (ինքնագոլ), Մոյզե Քեն, 10


