Իտալիայի չեմպիոն «Միլանը» մինչև 2025 թվականի հունիսի 30-ը երկարաձգել է պայմանագիրը թիմի գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլիի հետ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
Իտալացի մասնագետի նախորդ պայմանագրի ժամկետը նախատեսված էր մինչև 2023 թվականի հունիսի 30-ը։
Ստեֆանո Պիոլին իտալական ակումբը գլխավորում է 2019 թվականից: Նախորդ մրցաշրջանում «Միլանը» նրա գլխավորությամբ դարձել էր Ա Սերիայի չեմպիոն:
Իտալիայի ընթացիկ առաջնության 12 տուրից հետո միլանցիները 26 միավորով երրորդն են: