«Միլանն» Իտալիայի Ա սերիայի 37-րդ տուրում հյուրընկալվելիս 1-3 հաշվով պարտվեց Թուրինի «Տորինոյին»:
Տանտերերի կազմում գոլի հեղինակ դարձան կոլումբացի հարձակվող Դուվան Սապատան, սերբ կիսապաշտպան Իվան Իլիչը և շվեյցարացի պաշտպան Ռիկարդո Ռոդրիգեսը:
«Միլանը» 74 միավորով երկրորդն է և այս դիրում էլ կավարտի առաջնությունը, «Տորինոն» 53 միավորով 9-րդն է և վերջին տուրից առաջ մեկ միավոր է զիջում 8-րդ տեղում գտնվող «Ֆիորենտինային», որը դեռևս երկու խաղ ունի անցկացնելու: 8-րդ տեղը գրաված թիմը կնվաճի Կոնֆերենցիաների լիգայի ուղեգիր:
Իտալիայի Ա սերիա, 37-րդ տուր
«Տորինո» - «Միլան»՝ 3-1
Դուվան Սապատա, 26, Իվան Իլիչ, 40, Ռիկարդո Ռոդրիգես, 46 - Իսմաել Բենասեր, 55 (11մ)


