Logo

«Միլանը» բանավոր համաձայնություն ունի. տրանսֆեր ԱՊԼ-ից

11:25 / 22.07.2025Ֆուտբոլ
null

Իտալական «Միլանը» բանավոր համաձայնության է եկել անգլիական «Բրայթոնի» հետ ձախ պաշտպան Պերվիս Էստուպինյանին ձեռք բերելու վերաբերյալ, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:

«Ռոսոներին» տրանսֆերի համար կվճարի 17 միլիոն եվրո: Եվս 2 միլիոն եվրո նախատեսված կլինի որպես հավելավճար:

Պերվիս Էստուպինյանն ու «Միլանը» կկնքեն երկարաժամկետ պայմանագիր: Էկվադորցի ֆուտբոլիստը կփոխարինի Թեո Էռնանդեսին, որը տեղափոխվել է «Ալ Հիլալ»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ