Logo

«Միլանը» բաց թողեց 2 գոլի առավելությունը

01:41 / 09.11.2025Ֆուտբոլ
null

Իտալիայի Ա Սերիայի 11-րդ տուրում «Միլանը» բաց թողեց 2 գոլի առավելությունը «Պարմայի» դեմ արտագնա խաղում. գրանցվեց 2-2 հաշիվը:

«Միլանից» գոլ խփեցին Ալեքսիս Սալեմակերսը և Ռաֆայել Լեաուն:

Մասիմիլիանո Ալեգրիի գլխավորած թիմը 22 միավորով հավասարվեց առաջատար «Նապոլիին», որն այս տուրի խաղը դեռ չի անցկացրել: «Պարման» 8 միավորով 17-րդն է:

Իտալիայի Ա Սերիա, 11-րդ տուր

«Պարմա» - «Միլան»` 2-2

Ադրիան Բեռնաբե, 45+1, Էնրիկո Դել Պռատո, 62 - Ալեքսիս Սալեմակերս, 12, Ռաֆայել Լեաու, 25 (11մ)

Ա Սերիայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ