Ամերիկյան MLS-ը ներկայացնող «Նյու Յորք ՌԵդ Բուլզ» ակումբի կենտրոնական պաշտպան Էսթին Մբայեն տեղափոխվեց իտալական «Միլան», հայտնում է ESPN-ը:
16-ամյա ֆուտբոլիստը նոր ակումբ է տեղափոխվել ազատ գործակալի կարգավիճակում, բայց «Ռոսոներին» ամերիկյան կողմին վճարելու է ՖԻՖԱ-ի ձևաչափով սահմանված կանոնների համաձայն:
Մբայեն ունի գերմանական անձնագիր, ինչը թույլ է տվել նրան Եվրոպա տեղափոխվել ոչ թե 18 տարեկանում, այլ 16:
Նորեկն առայժմ կխաղա «Միլանի» պատանեկան թիմերի կազմում:
Պատանի տաղանդը հանդես է գալիս ԱՄՆ-ի Մ16 հավաքականում, սակայն կարող է ընտրել նաև Սենեգալի հավաքականը: