Logo

«Միլանը» ակումբային ռեկորդ է սահմանել «Նյուքասլի» դեմ խաղում

23:59 / 19.09.2023Ֆուտբոլ
null

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրում «Միլանը» հյուրընկալել էր անգլիական «Նյուքասլին»: Խաղն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքի:

Սակայն իտալական ակումբը հարվածների քանակով ակումբային ռեկորդ է գրանցել: «Ռոսոներին» անգլիական ակումբի դեմ խաղում կատարել է 25 հարված, որից 8-ը՝ դարպասին: Առաջին 20 րոպեների ընթացքում «Միլանը» 6 հարված է կատարել, ինչը, ըստ Opta վիճակագրական ծառայության տվյալների, ռեկորդի կրկնություն է Չեմպիոնների լիգայում: Ակումբային ռեկորդ է նաև մեկ խաղակեսում 7 դիպուկ հարվածը: 

Հիշեցնենք, որ «Միլանն» ընդգրկված է F խմբում՝ «Նյուքասլի», ֆրանսիական ՊՍԺ-ի ու Դորտմունդի «Բորուսիայի» հետ միասին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա