Իտալիայի Ա Սերիայի 19-րդ տուրի վերջին խաղում «Միլանը» տանը 1-1 հաշվով ոչ-ոքի կորզեց «Ջենոայից»: 28-րդ րոպեին հյուրերից հաշիվը բացեց Լորենցո Կոլոմբոն, երկրորդ խաղակեսի հիմնական ժամանակին ավելացված 2-րդ րոպեին պատասխանեց Ռաֆայել Լեաուն:
Մասիմիլիանո Ալեգրիի գլխավորած թիմը 39 միավորով 2-րդն է, առաջատար «Ինտերից» հետ է 3 միավորով: «Ջենոան» 16 միավորով 17-րդն է:
Իտալիայի Ա Սերիա, 19-րդ տուր
«Միլան» - «Ջենոա»` 1-1
Ռաֆայել Լեաու, 90+2 - Լորենցո Կոլոմբո, 28
Ա Սերիայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


