«Միլանը» պատրաստվում է մի շարք տրանսֆերներ կատարել առաջիկա շաբաթների ընթացքում, գրում է Նիկոլո Սկիրան:
«Ռոսոներին» արդեն ավարտին է հասցրել Լուկա Մոդրիչի գործարքը, որի մասին շուտով պաշտոնապես կհայտարարվի: Իտալական գրանդը մտադիր է ամրապնդել կազմը հետևյալ դիրքերում՝ աջ պաշտպան, կենտրոնական պաշտպան, ձախ պաշտպան, 2 կիսապաշտպան ու կենտրոնական հարձակվող:
Թիմի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին ցանկանում է ունենալ երկար ու բազմակողմանի կազմ՝ Ա Սերիայում մրցունակ լինելու համար:


