«Միլանն» Իտալիայի Ա սերիայի 36-րդ տուրում ընդունեց «Կալյարիին» և հաղթեց 5-1 հաշվով:
Դուբլի հեղինակ դարձավ ամերիկացի վինգեր Քրիստիան Պուլիշիչը, մեկական գոլ էլ խփեցին կիսապաշտպաններ, ալժիրցի Իսմաել Բենասերը, նիդերլանդցի Տիջանի Ռեյնդերսը և պորտուգալացի եզրային հարձակվող Ռաֆայել Լեաուն:
«Միլանի» ֆուտբոլիստները մայրերի միջազգային տոնի կապակցությամբ խաղին մասնակցեցին հատուկ մարզաշապիկներով, որոնց վրա գրված էր իրենց մայրերի անունները:
Ստեֆանո Պիոլիի գլխավորած թիմը 74 միավորով երկրորդն է, «Կալյարին» 33 միավորով 15-րդն է:
Իտալիայի Ա սերիա, 36-րդ տուր
«Միլան» - «Կալյարի»՝ 5-1
Իսմաել Բենասեր, 35, Քրիստիան Պուլիշիչ, 59, 86, Տիջանի Ռեյնդերս, 74, Ռաֆայել Լեաու, 83 - Նահիթան Նանդես, 63