Logo

«Միլանը» 32-միլիոնանոց տրանսֆեր է համաձայնեցրել

12:58 / 01.02.2025Ֆուտբոլ
null

«Ֆեյենորդի» հարձակվող Սանտյագո Խիմենեսը կտեղափոխվի «Միլան», գրում է ինսայդեր Ջանլուկա Դի Մարցիոն:

Իտալական ու նիդերլանդական ակումբները համաձայնեցրել են 32 միլիոն եվրո արժողությամբ տրանսֆերը: Գործարքում նախատեսված են նաև հավելավճարներ:

Մեքսիկացի հարձակվողն առաջիկա ժամերին կմեկնի «Միլան», որպեսզի բուժզննում անցնի և պայմանագիր ստորագրի նոր ակումբի հետ:

23-ամյա հարձակվողը «Ֆեյենորդի» կազմում 105 խաղում խփել է 65 գոլ, կատարել 14 ասիստ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ