Logo

«Միլանը» 11-մետրանոցներով հաղթել է Սիլվիո Բեռլուսկոնիի անվան գավաթի խաղում

11:48 / 09.08.2023• Ֆուտբոլ
null

Իտալիայի նախկին վարչապետ, այս տարի կյանքից հեռացած Սիլվիո Բեռլուսկոնիի անվան գավաթի խաղում «Միլանը» հետխաղյա 11-մետրանոցներով հաղթել է «Մոնցային»։ Մոնցայում կայացած հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է 1-1 հաշվով։ Միլանցիների կազմում աչքի է ընկել թիմի նորեկ, ամերիկացի կիսապաշտպան Կրիստիան Պուլիշիչը։

Հիշեցնենք, որ Սիլվիո Բեռլուսկոնին հուլիսի 12-ին մահացել էր 86 տարեկանում։ Նա երկար տարիներ ղեկավարել է «Միլանը», իսկ վերջին շրջանում «Մոնցայի» սեփականատերն էր։

Սիլվիո Բեռլուսկոնիի գավաթը ստեղծել են «Միլանն» ու «Մոնցան»։

Սիլվիո Բեռլուսկոնիի անվան գավաթ

«Մոնցա» - «Միլան»՝  1-1 (11-մետրանոցներով՝ 5:6)

Անդրեա Կոլպանի, 32 – Կրիստիան Պուլիշիչ, 29

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ