Իտալիայի Ա Սերիայի 5-րդ տուրի կենտրոնական խաղում «Միլանը» «Սան Սիրո» ստադիոնում 2-1 հաշվով հաղթեց «Նապոլիին»։
«Ռոսոներիից» առաջին խաղակեսում դարպասի գրավմամբ աչքի ընկան Քրիստիան Պուլիշիչն ու Ալեքսիս Սալեմակերսը։
Տանտերերը 57-րդ րոպեին Պերվիս Էստուպինյանի՝ «վերջին հույսի խախտումից» հետո մնացին 10 ֆուտբոլիստով, իսկ մրցավար Դանիելե Քիֆին 11-մետրանոց նշանակեց «Միլանի» դարպասին։
Նշակետից գոլով աչքի ընկավ Կևին Դե Բրույնեն` կրճատելով հաշիվը։ Խաղավերջում «Աձուրին» մեծ ճնշում էր գործադրում, ստեղծեց մի շարք գոլային պահեր, բայց չկարողացավ հավասարեցնել հաշիվը։
«Միլանը» միավորների քանակը հասցրեց 12-ի` գլխավորելով մրցաշարային աղյուսակը։ Գործող չեմպիոն «Նապոլին» նույնպես 12 միավոր ունի ու լրացուցիչ ցուցանիշներով երկրորդն է։
Իտալիայի Ա Սերիա, 5-րդ տուր
«Միլան» - «Նապոլի»` 2-1
Ալեքսիս Սալեմակերս, 3, Քրիստիան Պուլիշիչ, 31 - Կևին դե Բրույնե, 60 (11մ)
Հեռացում` Պերվիս Էստուպինյան, 57 («Միլան»)
Ա Սերիայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


