«Միլանն» Իտալիայի Ա սերիայի 8-րդ տուրում ընդունեց «Ուդինեզեին» և հաղթեց 1-0 հաշվով:
Խաղի միակ գոլը 13-րդ րոպեին խփեց նիգերիացի հարձակվող Սամուել Չուկվեզեն: Պաուլու Ֆոնսեկայի թիմը 29-րդ րոպեից խաղում էր 10 ֆուտբոլիստով, կարմիր քարտ է ստացել Նիդերլանդների հավաքականի կիսապաշտպան Տիջանի Ռեյնդերսը:
Իտալիայի փոխչեմպիոնը 14 միավորով հավասարվեց երկրորդ տեղում գտնվող գործող չեմպիոն «Ինտերին», որն այս տուրի խաղը դեռ չի անցկացրել: «Ուդինեզեն» 13 միավորով 6-րդն է:
Իտալիայի Ա սերիա, 8-րդ տուր
«Միլան» - «Ուդինեզե»` 1-0
Սամուել Չուկվեզե, 13
Հեռացում` Տիջանի Ռեյնդերս, 29 («Միլան»)