Իտալիայի Ա Սերիայի 11-րդ տուրում «Միլանը» սեփական խաղադաշտում նվազագույն հաշվով պարտություն կրեց «Ուդինեզեից»։ Հյուրերի հաղթական գոլը երկրորդ խաղակեսում խփեց արգենտինացի կիսապաշտպան Ռոբերտո Պերեյրան՝ դիպուկ իրացնելով 11-մետրանոց հարվածը։
Բոլոր մրցաշարերում «Միլանը» չհաղթեց չորրորդ խաղում անընդմեջ՝ կրելով երրորդ պարտությունը։ Ստեֆանո Պիոլիի թիմն ունի 22 միավոր և մնաց երրորդ տեղում։ «Ուդինեզեն» 10 միավորով 16-րդն է։
Իտալիայի առաջնություն, 11-րդ տուր
«Միլան» - «Ուդինեզե»՝ 0-1 (տեսանյութ)
Ռոբերտո Պերեյրա, 61 (11մ)