Logo

«Միլանում» սպասվում են լուրջ փոփոխություններ

13:50 / 04.04.2025Ֆուտբոլ
null

Ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Միլանը» ցանկանում է համալրվել հիմնականում իտալացի ֆուտբոլիստներով, հայտնում է La Gazzetta dello Sport-ը:

«Ռոսոներիի» մարզական տնօրենի պաշտոնը զբաղեցնելու գլխավոր թեկնածուն Ֆաբիո Պարատիչին է, որը մրցաշրջանից առաջ պետք է փնտրի նաև նոր գլխավոր մարզիչ: Թեկնածուների թվում են Անտոնիո Կոնտեն, Ռոբերտո Դե Ձերբին ու Մաքս Ալեգրին:

Հարձակման գիծն ուժեղացնելու համար «Միլանը» դիտարկում է Ֆեդերիկո Կյեզային («Լիվերպուլ»), Ռիկարդո Օրսոլինիին («Բոլոնիա») ու Լորենցո Լուկային («Ուդինեզե») թիմ հրավիրելու տարբերակը:

Միջին գիծը թարմացնելու համար Միլան կարող են ժամանել «Ռոմայի» կիսապաշտպաններ Լորենցո Պելեգրինին ու Բրայան Քրիստանտեն: «Ինտերի» կիսապաշտպան Դավիդե Ֆրատեզին նույնպես կարող է համալրել քաղաքային մրցակցի կազմը:

Պաշտպանական գիծն ամրացնելու համար էլ թիրախում են Պյետրո Կոմուցոն («Ֆիորենտինա»), Դեսթինի Ուդոգին («Տոտենհեմ») ու Դիեգո Կոպոլան («Վերոնա»):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ