«Միլանի» ղեկավարները դիտարկում են գլխավոր մարզիչ Սերժիու Կոնսեյսաուին հեռացնելու հնարավորությունը, գրում է La Gazzetta dello Sport-ը:
Իտալական ակումբը գլխավորելու հիմնական թեկնածուն «Մարսելի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Դե Ձերբին է: Քննարկվում է նաև Մասիմիլիանո Ալեգրիի թեկնածությունը, բայց Դե Ձերբին առավելություն ունի՝ հաշվի առնելով նրա դավանած խաղաոճը, որն ամբողջությամբ համապատասխանում է «Միլանի» փիլիսոփայությանը:
«Միլանն» այժմ 9-րդն է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակում ու նախորդ 6 խաղից 4-ում պարտվել է, Չեմպիոնների լիգայում էլ թիմը պայքարից դուրս մնաց անցումային փլեյ-օֆֆից: Այս մրցաշրջանում մարզչական փոփոխություն արդեն տեղի է ունեցել. Պաուլու Ֆոնսեկային փոխարինել էր Սերժիու Կոնսեյսաուն: