Իտալիայի Ա Սերիայի 15-րդ տուրում գործող չեմպիոն «Միլանը» 2-1 հաշվով տնային հաղթանակ տարավ «Ֆիորենտինայի» նկատմամբ:
Երկրորդ րոպեին տանտերերին առաջ մղեց պորտուգալացի վինգեր Ռաֆայել Լեաուն: 28-րդ րոպեին հավասարակշռությունը վերականգնեց հյուրերի չեխ կիսապաշտպան Անտոնին Բարակը:
Միլանցիներին հաղթանակ բերեց «Ֆիորենտինայի» պաշտպան Նիկոլա Միլենկովիչի ինքնագոլը: Սերբ ֆուտբոլիստը սեփական դարպասը գրավեց ավելացրած երկրորդ րոպեին։
«Միլանը» 33 միավորով երկրորդն է, «Ֆիորենտինան» ունի 19 միավոր ու 10-րդ տեղում է:
Իտալիայի Ա Սերիա, 15-րդ տուր
«Միլան» - «Ֆիորենտինա»՝ 2-1
Ռաֆայել Լեաու, 2, Նիկոլա Միլոնկովիչ, 90+2 (ինքնագոլ) - Անտոնին Բարակ, 28