Իտալիայի փոխչեմպիոն «Միլանն» ու նիդերլանդցի կիսապաշտպան Տիջանի Ռեյնդերսը նոր պայմանագիր են կնքել, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
26-ամյա ֆուտբոլիստի նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2030 թվականի հուլիսի 1-ը: Ռեյնդերսը 2023 թվականից է հանդես գալիս «Միլանում»:
Ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 40 խաղի, խփել 12 գոլ և կատարել երեք ասիստ: