Իտալիայի Ա Սերիայի 21-րդ տուրում «Միլանը» հյուրընկալվելիս գերլարված պայքարում 3-2 հաշվով հաղթեց «Ուդինեզեին»:
«Ռոսոներիից» աչքի ընկան Ռուբեն Լոֆտուս-Չիկը, Լուկա Յովիչն ու Նոա Օկաֆորը: Տանտերերից դիպուկ էին Լազար Սամարջիչն և Ֆլորիան Տովենը:
Ստեֆանո Պիոլիի գլխավորած թիմը 45 միավորով եզրափակում է լավագույն եռյակը: «Ուդինեզեն» 16-րդն է 18 միավորով:
Ա Սերիա, 21-րդ տուր
«Ուդինեզե» - «Միլան»՝ 2-3
Ռուբեն Լոֆտուս-Չիկ, 31, Լազար Սամարջիչ, 42 - Ֆլորիան Տովեն, 62, Լուկա Յովիչ, 83, Նոա Օկաֆոր, 90+3