Դարպասապահ Անտոնիո Դոնարուման հեռացել է «Միլանից»: 31-ամյա իտալացին մարզական կարիերան կշարունակի «Պադովայում»՝ հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
«Պադովան» հանդես է գալիս Իտալիայի կարգով երրորդ դիվիզիոնում: Կողմերը կնքել են մեկ տարվա պայմանագիր:
Անտոնիոն «Միլանի» ֆուտբոլիստ էր 2017 թվականից: «Ռոսոներիների» կազմում նա ընդամենը 3 խաղի է մասնակցել:
Հիշեցնենք, որ ամռանը «Միլանից» հեռացավ նաև Անտոնիոյի կրտսեր եղբայրը՝ Ջանլուիջի Դոնարուման՝ պայմանագիր կնքելով ՊՍԺ-ի հետ:

