Logo

«Միլանի» Փառքի սրահի առաջին անդամը

20:25 / 07.10.2024Ֆուտբոլ
null

Իտալական «Միլանը» հիմնադրման 125-ամյակի առթիվ Փառքի սրահ է հիմնել, որի առաջին անդամն ակումբի լեգենդար պաշտպան Ֆրանկո Բարեզին է։

«Փառքի սրահի նպատակն է նշել և պահպանել այն անհատների ժառանգությունը, որոնք բարձր կարգով ներկայացրել են ակումբը ինչպես խաղադաշտում, այնպես էլ դրանից դուրս: Ակումբի անդամներն իրենց ձեռքբերումներով, ապրելակերպով և նվիրումով կծառայեն որպես «Ռոսոներիի» ոգու ճանաչելի խորհրդանիշներ։ Փառքի սրահը ոչ միայն հարգանքի տուրք է անցյալի ձեռքբերումներին, այլև ոգեշնչման աղբյուր է ապագա սերունդների համար՝ արտացոլելով ակումբի նվիրվածությունը տաղանդներ դաստիարակելու գործում»,- նշված է միլանյան ակումբի պաշտոնական հայտարության մեջ։

Բարեզին նույնպես խոսել է Փառքի սրահում ընդգրկվելու մասին.

«Մեծ պատիվ է, որ «Միլանն» ինձ է ընտրել որպես Փառքի սրահի առաջին անդամ։ Այս մեծարումն ինձ հպարտությամբ է լցնում։ «Միլանը» միայն հաղթանակների և տիտղոսների մասին չէ. այն ներկայացնում է ոճ, կիրք, անձնազոհություն, արժեքներ և մարդկանց, որոնք այս ակումբն ավելի հզոր են դարձնում»,- անվանի ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է «Միլանի» պաշտոնական կայքը։

«Միլանը» հիմնադրվել է 1899 թ. դեկտեմբերի 16-ին։ Ակումբն Իտալիայի 19-ակի չեմպիոն է, երկրի 5-ակի գավաթակիր, Չեմպիոնների լիգայի 7-ակի հաղթող։

Ֆրանկո Բարեզին «Միլանում» հանդես է եկել 1977-1997 թթ., 716 խաղում խփել 33 գոլ, կատարել 24 գոլային փոխանցում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ