Logo

«Միլանի» նախկին մարզիչը գլխավորեց Թուրքիայի հավաքականը

23:50 / 21.09.2023Ֆուտբոլ
null

Իտալացի Վինչենցո Մոնտելան նշանակվել է Թուրքիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, հայտնում է Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան։

Հիշեցնենք, որ Թուրքիայի հավաքականը Հայաստանի թիմի հետ Եվրո 2024-ի ընտրական մրցաշարի նույն խմբում է: Երկու հավաքականների միջև երկու խաղերն էլ արդեն կայացել են. երևանյան խաղում Հայաստանի թիմը պարտվել է 1-2 հաշվով, իսկ Թուրքիայում կայացած խաղում գրանցվել է ոչ-ոքի՝ 1-1:

Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից, անբավարար արդյունքներով պայմանավորված, ազատվել էր Շտեֆան Կունցը: Նրա գլխավորությամբ վերջին՝ ընկերական խաղում Թուրքիայի հավաքականը 2-4 հաշվով պարտվել էր ճապոնացիներին: Այդ հանդիպմանը նախորդել էր հենց Հայաստանի հավաքականի հետ ոչ-ոքին:

49-ամյա Մոնտելան նախկինում գլխավորել է իտալական «Միլանը», «Ֆիորենտինան», «Ռոման», «Սամպդորիան», իսպանական «Սևիլիան»։ Մոնտելայի նախորդ աշխատավայրը թուրքական «Ադանա Դեմիրսփորն» է, որտեղ նա աշխատել է 2021-2023 թվականներին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ