Logo

«Միլանի» նախկին ֆուտբոլիստը 31 տարեկանում ավարտել է կարիերան

15:56 / 19.04.2025• Ֆուտբոլ
null

«Միլանի» նախկին պաշտպան Անդրեա Կոնտին 31 տարեկանում ավարտել է կարիերան, հայտնում է Sempre Milan-ը։

Կոնտին «Միլանում» հանդես է եկել 2017-22 թթ.։ «Ռոսոներին» նրա տրանսֆերն «Ատալանտայից» գնել էր 24 միլիոն եվրոյով։ Իտալացի ֆուտբոլիստն ակումբում 52 խաղում 5 ասիստ է կատարել։

«Միլան» տեղափոխվելուց հետո Կոնտին ծնկի խաչաձև կապանների վնասվածք է ստացել, որը 2018 թ. գարնանը կրկնվել է։ Պաշտպանը ծանր վնասվածքների պատճառով բաց է թողել մոտ 400 օր։

Կոնտիի վերջին ակումբը «Սամպդորիան» էր, իսկ 2024 թ. հուլիսից ազատ գործակալի կարգավիճակում էր։ Նա նաև 1 հանդիպում է անցկացրել Իտալիայի ազգային հավաքականում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ