Logo

«Միլանի» մարզական տնօրենը հերքել է Սպերցյանի վերաբերյալ լուրը

17:07 / 13.03.2023Հայկական ֆուտբոլ
Ֆրեդերիկ Մասարա-Էդուարդ Սպերցյան

Իտալիայի չեմպիոն «Միլանի» մարզական տնօրեն Ֆրեդերիկ Մասարան հերքել է ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի նկատմամբ հետաքրքրության մասին լուրը:

«Ոչ, դա ճիշտ չէ։ Մեզ չի հետաքրքրում Սպերցյանը»,- հայտնել է Ֆրեդերիկ Մասարան Sport24.ru-ի թղթակցի հետ զրույցում:

Ավելի վաղ ֆուտբոլային ինսայդեր Իվան Կարպովի տելեգրամյան ալիքը հայտնել էր, որ իտալական գրանդը հետաքրքրված է Հայաստանի ազգային հավաքականի 22-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով:

Հիշեցնենք, որ Հայաստանի 2022թ. լավագույն ֆուտբոլիստը «Կրասնոդարի» սան է: Ռուսական ակումբի գլխավոր թիմում Սպերցյանը խաղում է 2021 թվականի հուլիսից: 

Ընթացիկ մրցաշրջանում Սպերցյանը «Կրասնոդարի» կազմում մասնակցել է 25 հանդիպման, դարձել 11 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ: Transfermarkt-ը հայ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 9 միլիոն եվրո:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ