Իտալիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Մասիմո Ամբրոզինին Եվրո-2024-ին ընդառաջ նշել է ազգային թիմի կարևորագույն խաղացողին:
«Իհարկե, ամենակարևոր ֆուտբոլիստը Նիկոլո Բարելան է: Նա անցած մրցաշրջանում ապացուցեց, որ թոփ մակարդակի խաղացող է: Հետաքրքիր կլիներ նրան տեսնել «Մանչեսթեր Սիթիում»: Նիկոլոն ամեն ինչ ունի Պրեմիեր լիգայում խաղալու համար»,- «Միլանի» լեգենդի խոսքը մեջբերում է FootballItalia-ն:
Հիշեցնենք, որ Իտալիայի հավաքականը Եվրո-2024-ում ընդգրկված է B խմբում և կմրցի Ալբանիայի, Իսպանիայի և Խորվաթիայի հետ:

-37.jpg)
