Իտալիայի հավաքականի կազմում աշխարհի չեմպիոն, «Միլանի» նախկին պաշտպան Ալեսանդրո Նեստան կգլխավորի իտալական «Մոնցան», հաղորդում է Relevo-ն։
2023 թվականի հունիսից իտալական «Ռեջինան» գլխավորող 48-ամյա մասնագետը կփոխարինի Ռաֆայելե Պալադինոյին, որը տեղափոխվել է «Ֆիորենտինա»։
Իտալիայի Բ սերիայի ավարտված մրցաշրջանում «Ռեջինան» Նեստայի գլխավորությամբ գրավել էր 11-րդ տեղը։ «Մոնցան» էլ 12-րդն էր Իտալիայի ավարտված առաջնությունում։ Մարզչական կարիերայի ընթացքում անվանի ֆուտբոլիստը գլխավորել է նաև ամերիկյան «Մայամին», իտալական «Պերուջիան» և «Ֆրոզինոնեն»։