Իտալական Ա սերիայի 6-րդ տուրում «Միլանը» «Սան Սիրո» ստադիոնում 3-0 հաշվով հաղթեց «Լեչեին»։
«Ռոսոներին» բոլոր գոլերը խփեց առաջին խաղակեսում. մեկական անգամ աչքի ընկան իսպանացի հարձակվող Ալվարո Մորատան, ֆրանսիացի պաշտպան Տեո Էրնանդեսը և ամերիկացի վինգեր Քրիստիան Պուլիշիչը։ 26-ամյա Պուլիշիչը գոլ խփեց չորրորդ խաղում անընդմեջ։
Պաուլու Ֆոնսեկայի գլխավորած թիմը 11 միավորով բարձրացավ երկրորդ տեղ, և միավորներով հասավարվեց մեկ հանդիպում պակասս անցկացրած առաջատար «Տորինոյին»։ «Լեչեն» ունի 5 միավոր և 17-րդ տեղում է։
Ա սերիա, 6-րդ տուր
«Միլան» - «Լեչե»` 3-0
Ալվարո Մորատա, 38, Տեո Էրնանդես, 41, Քրիստիան Պուլիշիչ, 43
Հեռացում` Դավիդե Բարտեզագի, 80 («Միլան»)