Չինացի գործարար Ստիվեն Չժանը կորցրել է Միլանի «Ինտերի» բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը, հայտնում է Sky Sport-ը:
«Ներաձուրիի» սեփականատերը 380 միլիոն եվրոյի վարկ էր վերցրել բաժնետոմսերի գրավի դիմաց և չէր կարողացել մարել պարտքը: Այդ պատճառով էլ ակումբն այժմ անցել է ամերիկյան Oaktree Capital հիմնադրամի տնօրինության տակ:
Ներդրումային հիմնադրամն արդեն պաշտոնապես հայտարարել է, որ «Ինտերի» միակ սեփականատերն է: Փաստաթղթերի հետ կապված գործարքը կտևի մի քանի շաբաթ:
Հիշեցնենք, որ միլանյան գրանդն ընթացիկ մրցաշրջանում 20-րդ անգամ դարձել էր Իտալիայի չեմպիոն: