Logo

«Միլանի» հարձակվողը փոխել է խաղահամարը

23:46 / 01.07.2023Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Իտալական «Միլանի» պորտուգալացի եզրային հարձակվող Ռաֆայել Լեաուն 2023/24 մրցաշրջանը կմեկնարկի նոր խաղահամարով, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:

Նոր մրցաշրջանում 24-ամյա ֆուտբոլիստը կխաղա «10» համարի ներքո, որն ազատվել է իսպանացի կիսապաշտպան Բրահիմ Դիասի՝ Մադրիդի «Ռեալ» վերադարձից հետո: Ավելի վաղ պորտուգալացին կրում էր «17» համար մարզաշապիկ:

Հիշեցնենք, որ Լեաուն «Միլանում» խաղում է 2019 թվականից: 2022/23 մրցաշրջանում նա իտալական ակումբի կազմում մասնակցել է 48 հանդիպման, դարձել 16 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ:

SM: Leao takes No.10 shirt at Milan as Diaz returns to Real Madrid

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ