Իտալական «Միլանի» գլխավոր տնօրեն Ջորջիո Ֆուրլանին աջակցել է թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկային.
«Մենք Ֆոնսեկայի ու թիմի կողքին ենք։ Ակումբն ամբողջությամբ աջակցում է նրան։ Մենք շատ գոհ էինք, թե ինչպես է մարզիչն աշխատել նախամրցաշրջանային հատվածում։
Իհարկե, շատ կցանկանայի, որ առաջնության մեկնարկում ունենայինք 9 միավոր... Որևէ խուճապ չկա»,- մեջբերում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
«Ռոսոներին» իտալական Ա սերիայի ընթացիկ առաջնության մեկնարկային երեք խաղում վաստակել է միայն 2 միավոր և 14-րդ տեղում է։ 51-ամյա Ֆոնսեկան «Միլանի» գլխավոր մարզիչ է նշանակվել այս տարվա հուլիսին։