Logo

«Միլանի» ղեկավարությունը Պիոլիին հայտնել է իր որոշման մասին

18:36 / 23.05.2024Ֆուտբոլ
null

«Միլանի» ղեկավարությունը գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլիին հայտնել է, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտին հեռացվելու է զբաղեցրած պաշտոնից, հայտնում է Football Italia-ն։

58-ամյա մարզիչն ու «Ռոսոներին» դեռ մեկ տարվա պայմանագիր ունեն։ Ինսայդեր Նիկոլո Սկիրան X-ի իր միկրոբլոգում գրում է, որ կողմերն այժմ քննարկում են համաձայնագրի խզման հարցը։

Ըստ նախնական տեղեկությունների` «Միլանի» նոր գլխավոր մարզիչ է նշանակվելու Պաուլու Ֆոնսեկան («Լիլ»), որը 2 տարվա պայմանագիր է համաձայնեցրել ակումբի հետ։

Ստեֆանո Պիոլին միլանյան ակումբը մարզում է 2019 թ. հոկտեմբերից։ «Միլանը» նրա գլխավորությամբ 2021/22 մրցաշրջանում դարձել է Իտալիայի չեմպիոն։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ