ԱՄՆ-ի հավաքականի կիսապաշտպան Յունուս Մուսան «Միլանից» վարձավճարով տեղափոխվել է Բերգամոյի «Ատալանտա», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
22-ամյա ֆուտբոլիստը մինչև մրցաշրջանի ավարտը կխաղա «Ատալանտայում», որը հնարավորություն կունենա ձեռք բերելու նրա տրանսֆերային իրավունքը:
Մուսան 2023 թվականից է «Միլանի» խաղացող, «Ռոսոներիի» կազմում անցկացրել է 82 խաղ, կատարել 5 ասիստ:
𝒀𝒖𝒏𝒖𝒔 𝑴𝒖𝒔𝒂𝒉 ✍️#GoAtalantaGo ⚫️🔵 pic.twitter.com/9g2ieAa4JY
— Atalanta B.C. (@Atalanta_BC) September 1, 2025


