Սաուդյան «Ալ Շաբաբը» ձեռք է բերել «Միլանի» կիսապաշտպան Յասին Ադլիին, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Կողմերը պայմանագիր են ստորագրել, որը կգործի մինչև 2028թ. հուլիսի 1-ը։
Transfermarkt-ի տվյալներով` «Ալ Շաբաբը» ֆրանսիացի ֆուտբոլիստի տեղափոխության համար վճարել է 7 միլիոն եվրո։
25-ամյա Ադլին «Միլան» էր տեղափոխվել 2021թ. օգոստոսին, 39 խաղում գրանցել է 1 գոլ ու 2 ասիստ։


