Իտալական «Միլանի» պաշտպան Ֆիկայո Թոմորին կարող է կարիերան շարունակել Թուրինի «Յուվենտուսում»։
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն սոցցանցերում գրում է, որ «Բիանկոներիի» գլխավոր մարզիչ Տիագո Մոտան ցանկանում է անգլիացի ֆուտբոլիստին ձեռք բերել ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։
Ակումբները գործարքի հարցում դեռ բանակցություններ չեն սկսել։ «Ռոսոներին» 27-ամյա պաշտպանին բաց կթողնի միայն շահավետ առաջարկի դեպքում։
Թոմորին «Միլան» է տեղափոխվել 2021 թ. հունվարին, 157 խաղում խփել 7 գոլ, կատարել 1 արդյունավետ փոխանցում։